News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում լեհ զբոսաշրջիկների մոտ զգացվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ: Այս մասին, դեկտեմբերի 16-ին Լյուբլինի վոյեւոդության մարզպետարանի դահլիճում Լեհաստանի ԱԳՆ աջակցությամբ գործող «Լյուբլինի դիվանագիտության դպրոց»-ի մասնակիցների հետ հետ հանդիպման ժամանակ նշել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով դասախոսությամբ՝ դեսպան Ղազարյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարեւան պետությունների հետ փոխհարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունը եւ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը, անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը, դրա միջազգային ճանաչման գործընթացին՝ այդ համատեքստում կարեւորելով Լեհաստանի կողմից ցեղասպանության ճանաչման փաստը:

Հանդիպման ընթացքում Էդգար Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները՝ շեշտելով, որ վերջին շրջանում լեհ զբոսաշրջիկների մոտ զգացվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում խոսեց նաեւ այս տարի նշվող երկու կարեւոր իրադարձությունների՝ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 եւ Լեհաստանում Հայ Առաքաքելական եկեղեցուն շնորհված արտոնության 650-ամյակների մասին, որի ընթացքում տեղեկացրեց Լեհաստանի պատմության եւ մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների, ինչպես նաեւ երկու հոբելյանների շրջանակներում տեղի ունեցած մի շարք գլխավոր միջոցառումների եւ պատմական բնույթի իրադարձությունների մասին:

Մասնակիցների խնդրանքով դեսպանը ներկայացրեց դիվանագիտական աշխատանքի առանձնահատկությունները, Լեհաստանում ՀՀ դեսպանության գործունեությունը եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ