News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՊՊԾ աշխատակցի կողմից ընկերների հետ խոշոր չափերի անասնագողություններ կատարելու գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրանքի՝ Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանը, նախնական համաձայնության գալով Ռուստամ Ջավոյանի, Անդրանիկ Խաչատրյանի և Էդվարդ Մելիքսեթյանի հետ, մի խումբ անձանց կազմում շինություն ապօրինի մուտք գործելու եղանակով կատարել է 19 դրվագ ուրիշի գույքի՝ մանր եղջերավոր անասունների, զգալի չափերով և 4 դրվագ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն:

Սամվել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել 19 դրվագով՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, Անդրանիկ Խաչատրյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, Էդվարդ Մելիքսեթյանին՝ 14 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 3 դրվագով՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  եւ 3-րդ կետերով: Հետաքրքիր է, որ ոստիկանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երեքը կալանավորված են:

Գործը քննվելու է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արթուր Մկրտչյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ