News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) պատվիրակությանը: Քննարկվել է ավելի վաղ ՀՀ դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող համագործակցությանն առնչվող խնդիրներ:

ՀՀ լխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Գենադի Բարբան ներկայացրել է 2018թ. համար նախատեսված ծրագրերը՝ նշելով, որ դրանք եւս կարող են նպաստել  սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝  Հայաստանի դատախազության անկախության երաշխիքների ամրապնդման ուղղված բարեփոխումների կենսագործմանը:

Դավիթ Մելքոնյանը վերահաստատել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու մարդու իրավունքների պաշտպանությանը, դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը, տարբեր, հատկապես եվրոպական երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ԵԱՀԿ նախաձեռնություններում

Քննարկման առարկա են դարձել նաեւ մինչդատական վարույթում անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման, այդ համատեքստում խափանման միջոց կալանքի ընտրությանն առնչվող խնդիրները: Դավիթ Մելքոնյանը ներկայացրել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման միջնորդությունների հիմնավորվածության ապահովումը ՄԻԵԴ նախադեպային որոշումներով եւ իրավական դիրքորոշումներով արտահայտվող չափորոշիչներին ավելի համապատասխանեցնելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության կատարած ծավալուն աշխատանքը, դրա արդյունքում մշակված եւ ներկայումս կենսագործվող հանձնարարականները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ գործակցության կառուցակարգերին եւ ձեւաչափերին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ