News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերը Ռուսաստանի արդյունաբերության համար բավականին անբարենպաստ էր. արտադրության ֆիզիկական ծավալը տարեկան հաշվարկով 3,6 տոկոսով նվազել է: Սա անակնկալ էր ռուս եւ օտարազգի շատ փորձագետների համար, ովքեր կանխատեսում էին հակառակ արդյունքը:

Նշենք, որ այս տարի մինչեւ նոյեմբեր ռուսական արդյունաբերության ոլորտում անկումը գրանցվել է միայն մեկ անգամ`փետրվարին (2,7 տոկոս): Ինչպես տեսնում եք, նոյեմբերյան ցուցանիշը փետրվարից վատն էր, եւ վերջին ութ տարիների ընթացքում ՌԴ համար դարձավ հակառեկորդային:

Նշենք մեկ կարեւոր մանրուք՝ իր դերը ունեցել է հիմնական ամիսներին արդյունաբերության արտադրանքի ծավալի մակարդակը:

Անցյալ տարի, ինչպես փետրվարը, այնպես էլ նոյեմբերը, ՌԴ արդյունաբերության համար նշանավորվել են աճի ամենաբարձր ցուցանիշներով՝ համապատասխանաբար՝ 3,8 տոկոս եւ 3,4 տոկոս:

Անկումը նկատվել է արդյունաբերություն բոլոր ճյուղերում` հանքարդյունաբերությունից (1,0 տոկոսով) մինչեւ էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու (6,4 տոկոս) ապահովում: Բացառություն չի եղել նաեւ մշակող արդյունաբերության ոլորտը, որի արտադրության ֆիզիկական ծավալը կրճատվել է 4,7 տոկոսով:

Ապրանքների տեսակների տեսանկյունից հաշվետու ամսվա ընթացքում արտադրության դինամիկան բազմակողմանի է եղել: Օրինակ, սննդի արտադրության բնագավառում: Անասունների մսի արտադրանքը աճել է 7,3 տոկոսով, իսկ թռչնի մսինը՝ 12,7 տոկոսով: Բացառիկ աճ է գրանցվել կարագի դեպքում` 17,6 տոկոս:

Դրա հետ մեկտեղ կրճատվել է հացի արտադրությունը՝  տարեկան հաշվարկով 3 տոկոսով:

Նվազել են նաեւ ձկան եւ բուսական յուղի արտադրության ծավալները: Նշենք, որ նշված փոփոխությունները տեղի են ունենում ռուսաստանցիների իրական եկամուտների կրճատման ֆոնին:

Նոյեմբերն, իհարկե շինարարության շրջան չէ:

Սակայն, եթե դիտարկենք տարվա ընթացքում դինամիկան, ապա որոշ շինարարական նյութերի աճ է նկատվում:

Այսպիսով, նոյեմբերին ապրանքային բետոնի արտադրությունը աճել է 7,8 տոկոսով, ցեմենտը` 11,8 տոկոսով, ասֆալտը` 1,4 անգամ եւ այլն: Նշենք, որ Ռուսաստանում շինարարության ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 4,2 տոկոսով (չնայած, հոկտեմբերին կար անկում՝ 2,3 տոկոսով): Այս ոլորտում փոփոխությունները ոչ պակաս նշանակություն ունեն նաեւ մեր երկրի համար, քանի որ Ռուսաստանում մեր սեզոնային աշխատանքային միգրանտների զգալի մասը շինարարությամբ է զբաղվում:

Սմբատ Գրիգորյան

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ