News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Յավեր Ջամալովի հնչեցրած տեղեկատվության հոսքը նախատեսված էր ներքին լսարանի համար: Այսպիսի կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցներին  տված հարցազրույցում ադրբեջանական նախարարի հայտարարությունները:

«Առաջին հայացքից Ադրբեջանի նախարարի կողմից հնչեցված թվերի ծավալը տպավորիչ է: Սակայն, ըստ էության,  այս ամբողջ տեղեկատվությունը ոչ մի նոր բան չի ներկայացնում եւ նախկինում լրատվամիջոցներում բազմիցս հայտնվել է:

Ամենայն հավանականությամբ, ընթերցողներին այսպիսի անկեղծության հոսք տրամադրելով, նախարարը նպատակ ուներ «խեղդելու» ընթերցողին՝ տպավորություն գործել քանակով, ոչ թե որակով:

Հավանաբար, նախարարի նպատակն էր ցույց տալ, որքան լավ է նա աշխատում, իսկ թիրախը, համապատասխանաբար Ադրբեջանի իշխանություններն ու հասարակությունն են:

Չէ որ նախկինում խոսակցություններ էին գնում, որ նրանից դժգոհ են, որ չի արդարացրել հույսերը», - ասել է նա:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից սեփական դրոն ստեղծելու փորձերի մասին հարցին, փորձագետը նշել է, որ այդ թեման նույնպես նոր չէ.

«Իրականում գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ինքնուրույն դրոն չի արտադրում, այլ Իսրայելից է գնում: Ադրբեջանում միայն  հավաքում են », - բացատրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ