News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«2017 թվականը PicsArt-ի համար բուռն տարի էր՝ բարձր ցուցանիշների ու նորարար տեխնոլոգիաների ներդրման առումով։ 2017 թվականին ընկերությունը շեշտը դրել էր արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ներդրման վրա ինչպես ընկերության ներսում, այնպես էլ Հայաստանում ոլորտի զարգացման գործում»,- այս մասին տեղեկացնում է PicsArt-ի տեխնիկական եւ հայկական գրասենյակի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը։ Այս ուղղությամբ PicsArt-ը մի շարք կրթական ծրագրեր է իրականացրել։ Այս տարվա ամենախոշոր ծրագիրն ուղղված էր արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման ոլորտի մասնագետների պատրաստմանը։ PicsArt-ի նախաձեռնած եւ BetConstruct, Ucom ընկերությունների ու ACA-ի (Armenian Code Academy) հետ համատեղ կազմակերպած մեքենայական ուսուցման վեցամսյա դասընթացներն օգնեցին 28 երիտասարդների մեքենայական ուսուցման գիտելիքներ ձեռք բերել ու աշխատանքի անցնել նշված կազմակերպություններում։

PicsArt-ում այս տարի ընդլայնվել է արհեստական բանականության ուղղությամբ աշխատող թիմը. այս բլոկում այժմ ներգրավված են 20-ից ավելի մասնագետներ։ Միքայել Վարդանյանը շեշտում է, որ ամեն ինչի հիմքում այսօր տվյալների վերլուծությունն է, որը հնարավորություն է ընձեռում արհեստական բանականություն ներդնել ամենատարբեր բնագավառներում։

«PicsArt-ը, օրինակ, ունի մեծ քանակի տվյալներ։ Մեկ օրում օգտատերերը PicsArt հավելվածում գեներացնում են մի քանի միլիարդ գործողություն եւ ներբեռնում միլիոնավոր նկարներ։ Այս բոլոր տվյալները մենք վերլուծում ենք մեքենայական ուսուցման միջոցով։ Արդյունքում կարողանում ենք հասկանալ մեր օգտատերերի նախասիրությունները։ Արհեստական բանականությունը նաեւ օգտագործվում է հավելվածում ներբեռնված պատկերների ճանաչման եւ վերլուծության համար»,- բացատրեց Մ. Վարդանյանը։

2017-ին PicsArt-ը սերտորեն աշխատել է տարբեր հայտնի ընկերությունների և անձանց հետ՝ համատեղ իրականացնելով զվարճալի եւ սոցիալական ծրագրեր։ Հուլիսին PicsArt-ի թիմին է միացել աշխարհահռչակ սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան՝ որպես Նվաճումների տնօրեն: Հավելվածի հայաստանյան գրասենյակն հյուրընկալել է պետական պաշտոնյաների, միջազգային աստղերի եւ մեծաթիվ հյուրերի արտերկրից։ Միքայել Վարդանյանը նշում է, որ PicsArt-ն իր գործունեությամբ փորձում է աշխատանքային նոր մշակույթ ձևավորել մեր երկրում՝ Հայաստանն աշխարհին ավելի ճիշտ ներկայացնելու եւ մրցունակ դարձնելու նպատակով։

Ընկերության այս տարվա խոշորագույն ձեռքբերումներից մեկն  ամսական 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելն էր։ Աշխարհում ընդամենը մի քանի հավելվածներ կան, որ ամսական ունեն 100 միլիոն ակտիվ օգտատեր։ Ընդ որում, գրեթե երեք անգամ ավելացել է նաև հայաստանաբնակ ամսական ակտիվ օգտատերերի թիվը, իսկ օրվա կտրվածքով՝ 2 անգամ: Ի դեպ, PicsArt Animator հավելվածը վերջերս Google Play-ի կողմից ճանաչվել է 2017-ի ամենաժամանցային հավելված։ Իսկ PicsArt Color Paint հավելվածը ընդգրկվել է App Store-ի 2017 թ. լավագույն հավելվածների ցանկում։

Միքայել Վարդանյանը նշում է, որ գործիքների բազմազանությամբ PicsArt-ն առաջիններից է։ PicsArt-ի առավելություններից են հավելվածում առկա ավելի քան 3000 գործիքները, որոնք օգտատերերին ազատ ստեղծագործելու եւ յուրօրինակ պատկերներ ստեղծելու անսահման հնարավորություններ են ընձեռում։

PicsArt-ում կարեւորում են տեխնոլոգիական հանրության զարգացումը. 2017թ.-ին PicsArt-ի հայաստանյան գրասենյակ մոտ 500 աշակերտ եւ ուսանող է այցելել, մասնակցել մեկօրյա թրեյնինգի՝ տեղեկացվել ՏՏ ոլորտի, առկա մասնագիտական հնարավորությունների, ինչպես նաեւ հավելվածի մասին։ 2018-ին նախատեսվում է այս ուղղությունը զարգացնել՝ ներգրավելով նաև մարզաբնակ երիտասարդների։ Նման այցելությունները ոգևորում աշակերտներին եւ օգնում նրանց ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում։

2018-ին PicsArt-ը շարունակելու է աշխատանքներ տանել արհեստական բանականության ուղղությամբ՝ ապահովելով օգտատերերի նախասիրություններին համապատասխան անհատական բովանդակություն։ Շարունակելու են նաեւ կրթական ծրագրեր իրականացնել, համագործակցել տարբեր համալսարանների հետ՝ Հայաստանում արհեստական բանականության ու մեքենայական ուսուցման մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ