ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին սպառնում է ՄԱԿ անդամ երկրներին ֆինանսավորումը կրճատել բանձեւի ընդունման դեպքում, որը կոչ է անում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվավեր ճանաչել, հաղորդում է AP-ն:
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ ՄԱԿ-ում քվեարկությունը նշանակություն չի ունենա ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշման համատեքստում, քանի որ դա «ճիշտ է»:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կհիշեն այս օրը, որը դարձավ «որպես ինքնիշխան ազգի իրավունքի վրա ՄԱԿ-ի կողմից հարձակման օր»:
«Մենք կհիշենք այն, երբ մեզ կրկին կոչ անեն ՄԱԿ-ում աշխարհի ամենախոշոր ներդրումը կատարել», - ասել է նա: