News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երեւանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Երեւանի եւ Մոսկվայի քաղաքային զբոսաշրջության զարգացման հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկումը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կլոր սեղանը նախագահել են Երեւանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, Մոսկվայի արդյունաբերական պալատի զբոսաշրջության եւ հյուրանոցային տնտեսության գործունեության նախագահ Սերգեյ Աբրահամովը։

Զեկույցներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը, Մոսկվայի սպորտի եւ զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության ղեկավար Ալեքսեյ Տիխնենկոն, ինչպես նաեւ զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկա են գտնվել հայկական «Արմենիա Թրավել+Մ», «Իվենթս Սոլյուշնս եւ Ինսենտիտիվս-ԴՄՍ Արմենիա», «Տուր Դելիս», «Գո2Արմենիա», «Արմանե», «Օդակ գրուպ», «Երեւան Թրավել» ընկերությունները, ինչպես նաեւ ռուսական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:

«Քաղաքային տուրիզմի զարգացման ժամանակակից միտումներից ելնելով՝ մենք Երեւանում զարգացրել ենք միջոցառումային զբոսաշրջությունը, ռուսական շուկային առաջարկում ենք Երեւանի վերաբերյալ փաթեթները կազմելիս հաշվի առնել սեզոնային եւ փառատոնային առանձնահատկությունները։ Երեւանը շատ հետաքրքիր է ռուս զբոսաշրջիկի համար հատկապես մարտի 8-ին, մայիսյան տոներին»,-նշել է Մարիա Բարաղամյանը եւ օգտվելով առիթից՝ բոլորին հրավիրել հաջորդ տարի այցելել Երեւան՝ մասնակցելու քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:

Ներկայացնելով  Երեւանի զբոսաշրջային ներուժը՝ Տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանն ընդգծել է Երեւանի մատչելի եւ կարճատեւ արձակուրդների համար հրաշալի ուղղություն լինելու փաստը եւ մասնավորապես նշել. «Քաղաքը արագորեն զարգանում է՝ ձգտելով համապատասխանել աշխարհի լավագույն զբոսաշրջային դեստինացիաներին: Մենք կարեւորում ենք ռուսական շուկան եւ աշխատում ենք էլ ավելի խթանել զբոսաշրջիկների հոսքի ավելացումը»:

Կոնֆերանսի ավարտին երկու կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր եզրերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ