News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխվի: Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը: Դիվանագիտական առաքելությունը տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը կողմ է հանդես եկել քաղաքացիների 36%-ը:

Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ԱՄՆ-ն չպետք է որեւէ կողմ ստանձնի:

Այնուամենայնիվ, նրանցից, ովքեր նախընտրում են, որպեսզի ԱՄՆ-ն ընտրի հակամարտող կողմերից որեւէ մեկին, 24 %-ը նախապատվությունը տվել է Իսրայելին, իսկ 2%-ը՝ Պաղեստինին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանության՝ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխման մասին:

Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմի ճանաչումը դատապարտող բանաձեւին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ