News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալասարանի պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն Թուրքիայի տնտեսության հետ կապված պարզաբանումներ է տվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի տնտեսությունը առողջ չէ։ Նա շեշտել է, թե ներկայում գրանցված տնտեսական աճը ոչ թե արտադրության ավելացման այլ պահանջարկի ավելացման արդյունք է։

«Թուրքական կառավարության հայտարարած տնտեսական հեռանկարներն ընդամենը լավատեսական կանխատեսումն են, սակայն իրականություն այլ է։ Թուրքիայի տնտեսական կառուցվածքի մեջ լուրջ խնդիրներ կան։ 2018-ին եւ 2019-ին Թուրքիայում տնտեսական աճը դանդաղելու է եւ ճգնաժամի լուրջ վտանգ կա»,-ասել է Տարոն Աջեմօղլուն։

Նշենք, որ Հայտնի պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն գլխավորում է տնտեսագիտական ուսումնասիրություններով զբաղվող ինտերնետային RePEc պրոյեկտի ամենաազդեցիկ տնտեսագետների ցանկը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը 2, 223 առաջատար տնտեսագետներից լավագույնն է ճանաչվել տասը տարվա ընթացքում իր կատարած գիտական աշխատանքների համար։

Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967-ին, Ստամբուլում։ 1986-ին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Այնուհետ, ավարտել Լոնդոնի «Յորք»  համալսարանը եւ դոկտորական պաշտպանել Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցում։  1993-ին համալրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների շարքը՝ 2000-ին ստանալով պրոֆեսորի կոչում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ