News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում ավելի քան 120 հայկական հանրակրթական դպրոց դեռ մասնագետների կարիք ունի՝ չնայած այն հանգամանքին, որ ուսուցիչները անվճար վերապատրաստվում են Հայաստանում: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` նշելով, որ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքի կրթական, տնտեսական խնդիրները:

Ըստ վերջինիս՝ Վրաստանի շատ հայեր հայրենիքում են կրթություն ստանում, սակայն մասնագետների պակասի խնդիրը չի լուծվում. խնդիրը հատկապես սուր է Ջավախքում: Խոսքը մի քանի հարյուր մասնագետի մասին է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մշակութային հարցեր. «Հայերը շատ հաճախ են այցելում Վրաստան, վրացական մշակույթը շատ հայերին է ծանոթ, իսկ վրաց ժողովուրդը քիչ բան գիտի Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին: Անհրաժեշտ է ակտիվացնել մշակութային կապերը, եւ այդ առումով կարեւոր է ապահովել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունը վրացերեն: Այս հարցը պետք է լուծվի պետական մակարդակով, քանի որ ներկայումս Վրաստանում ընթերցման հանդեպ մեծ հետաքրքրություն կա», - նշել է եպիսկոպոսը:

Հայ համայնքի ներկայացուցիչները նաեւ բարձրացրել են Ջավախքում ներդրումների հարցը, քանի որ աշխատատեղերի առկայությունը կլուծի հայ բնակչության սոցիալական խնդիրը, եւ նրանք ստիպված չեն լինի մեկնել արտագնա աշխատանքների:

Վիրահայոց թեմի առաջնորդը նաեւ նշել է, որ ՀՀ նախագահին ներկայացվել է Վրաստանի հայկական եկեղեցիների եւ մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ