News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 5,784 մլրդ դոլար՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 26,4 տոկոսով աճելով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ վերջինիս՝ հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է  2,014 մլրդ դոլար՝ տարվա ընթացքում 23,5 տոկոսով աճելով: Ներմուծման ծավալը աճել է 24 տոկոսով՝ կազմելով 3,770 մլրդ դոլար:

Արդյունքում հունվար-հոկտեմբերին արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն կազմել է 1,757 մլն դոլար՝ մեկ տարվա ընթացքում 31,8 տոկոսով խորանալով:

Համաձայն վիճակագրական տվյալների՝ հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում ԱՊՀ երկրների մասնաբաժինը կազմել է 29,9 տոկոս, իսկ հեռավոր արտասահմանյան երկրների բաժինը՝ 45,8 տոկոս:

ԱՊՀ երկրների հետ արտաքին ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում աճել է 24,6 տոկոսով՝ մինչեւ 1,728 մլրդ, ԵՄ հետ՝ 28,7 տոկոսով՝ մինչեւ 1,406 մլրդ դոլար, հեռավոր արտասահմանյան երկրների հետ՝ 26,3 տոկոսով՝ մինչեւ 2,650 մլրդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ