Ավստրալիայում DHC-2 Beaver ինքնաթիռը ընկել է գետի մեջ, ինչի հետեւանքով 6 մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությունը:
Ջրի մակերեսի վրա՝ այն վայրում, որտեղ ինքնաթիռը ընկել է, բեկորներ եւ նավթի հետքեր են հայտնաբերվել: Ընկերությունում, ում պատկանում է ինքնաթիռը, հաստատել են, որ ինքնաթիռում էին օդաչուն եւ 5 ուղեւոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: