Պաղեստինցիները շանտաժ են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ֆինանսական օգնությունը կրճատելու մասին՝ կապված այն հանգամանքի հետ, որ նա համարում է, թե պաղեստինցիները ցանկություն չունեն Իսրայելի հետ խաղաղության շուրջ բանակցություններ վարել, փոխանցում է Reuters-ը:
Պաղեստինի ազատագրության կազմակերպության Գործադիր կոմիտեի անդամ Հանան Աշրավին հայտարարել է, որ պաղեստինցիները շանտաժի չեն ենթարկվի:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռդայնան հայտարարել է, որ «Երուսաղեմը չի վաճառվում ո՛չ ոսկով, ո՛չ արծաթով»: Նրա խոսքով՝ պաղեստինցիները չեն առարկում խաղաղ բանակցություններին վերադառնալու դեմ, սակայն միայն սեփական պետության ստեղծման հիման վրա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից սուրբ քաղաք տեղափոխելու մասին: Նրա որոշումը առաջացրել էր ոչ միայն Պաղեստինի բողոքը, այլեւ ամբողջ աշխարհի: Պաղեստինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ին այլեւս միջնորդ չի համարում Իսրայելի հետ բանակցություններում: