News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը կհետեւի, թե ինչպես է Իրանն արձագանքում իր քաղաքացիների ցույցերին եւ անգործ չի մնա, ինչպես եղավ 2009 թվականին երկրում տեղ գտած անկարգությունների ժամանակ: Նման նախազգուշացում է արել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«2009 թվականին աշխարհը պասիվ կերպով մի կողմ էր քաշվել այն դեպքում, երբ իրանցիների հույսերը տապալվում էին իրենց կառավարության կողմից: 2018 թվականին մենք չենք լռելու: Իրանի ժողովուրդը հերթական անգամ փողոց է դուրս եկել, որպեսզի խնդրի այն, որը ոչ մի կառավարություն չի կարող օրինական հիմքերով մերժել՝ խոսքը ժողովրդի իրավունքների եւ ազատությունների մասին է»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝  եթե ՄԱԿ-ի հիմքում ընկած մարդու իրավունքները եւ այլ արժեքները «որեւէ նշանակություն ունեն», ապա համաշխարհային հանրությունը «սոսկ Իրանի ժողովրդի աղոթները չի լսի», այլ կարձագանքի դրանց: «Իրանի ռեժիմին զգուշացում՝ աշխարհը հետեւելու է, թե ինչ եք անում»,- նշել է Հեյլին։

Նա քննադատել է Իրանի իշխանություններին այն բանի համար, որ նրանք խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել է տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու մեջ: Ըստ ԱՄՆ դեսպանի՝ Իսլամական հանրապետության կողմից այլ երկրների գործերին միջամտելու  եւ Մերձավոր Արեւելքում հակամարտություններ  հրահրելու համար ծախսվող միջոցների հետեւանքով վերջին տասնամյակում միջին վիճակագրական իրանցի ընտանիքի եկամուտը  կրճատվել է 15 տոկոսով:

Ամերիկացի դիվանագետը կոչ է արել բոլոր երկրներին անսալ իրանցի բնակչությանը, իսկ Թեհրանի իշխանություններին` դադարեցնել ժողովրդի ձայնը գրաքննության ենթարկելը եւ վերաբացել համացանցի հասանելիությունը:

«Ի վերջո, իրանական ժողովուրդն ինքը կորոշի սեփական ճակատագիրը, եւ կարող եք համոզված լինել, որ ԱՄՆ-ն կսատարի Իրանում  բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ազատություն, ապահովել իրենց ընտանիքների բարգավաճումը եւ պաշտպանել իրենց երկրի արժանապատվությունը»,- ընդգծել է նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում հունվարի 5-ին արտահերթ նիստ էր հրավիրվել Իրանում տիրող իրավիճակի քննարկման համար։ Ի հեճուկս սպասելիքների՝ ոչ մի անդամ երկիր չի խանգարել այս հարցը քննարկման դնելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ