News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Al Arabiya-յում տպագրված հոդվածը. Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ԱՄՆ օրենսդիր մարմնի որոշումը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը չներառել օրակարգում: Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ այդ բանաձեւի ընդունումը կվնասեր թուրք-ամերիկյան հարաբերություններին եւ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի ջանքերին: «Առողջ դատողությունը կրկին հաղթանակեց»,- ասել է նա:

Բանաձեւի կողմնակիցները ցանկանում էին այն ներառել Կոնգրեսի օրակարգում՝ Կոնգրեսի հին կազմով աշխատանքների վերջին նիստերի ժամանակ, թեեւ Օբամայի վարչակազմը առարկում էր:

Միաժամանակ, Իսրայելը տարածաշրջանում իր նախկին դաշնակից եւ տարածաշրջանային ուժեղ խաղացող Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումից հետո, ուժեղացնում է իր կապերը Բալկաններում: Տասնամյակներ շարունակ Իսրայելն ու Թուրքիան ջերմ հարաբերություններ ունեին, որն ամրապնդված է պաշտպանական եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներում երկկողմ պայմանագրերով: Այդ հարաբերություններն այնքան լավ էին, որ Թուրքիան դարձել էր միջնորդ իսրայելա-սիրիական բանակցություններում:

Իրավիճակը փոխվեց 2008-ի դեկտեմբերին, երբ Իսրայելը ռազմական օպերացիա սկսեց Գազայի հատվածում, որից հետո Թուրքիան հրաժարվեց իր միջնորդական ջանքերից:

Հարաբերությունները վերջնականապես վատացան, երբ Իսրայելի զինվորականները գրավեցին շրջափակման մեջ գտնվող Գազայի հատված ուղեւորվող «ազատության նավատորմը», մասնավորապես թուրքական նավը, որի հետեւանքով 9 թուրքեր սպանվեցին:

Այս ֆոնին Իսրայելը ակնհայտորեն բարելավել է իր հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ: Այս տարվա օգոստոսին Բենյամին Նեթանյահուն դարձավ առաջին իսրայելական վարչապետը, ով այցելեց Հունաստան, որն ավանդաբար համարվում է արաբամետ երկիր:

Իսրայելը ցանկանում է Հունաստանի միջոցով իր գազն արտահանել Եվրոպա: Իսրայելը նաեւ պայմանագիր է կնքել Կիպրոսի հետ ազատ տնտեսական գոտի բացելու վերաբերյալ, ինչն առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը, որն օկուպացրել է Կիպրոսի 40 տոկոսը:

Սակայն Իսրայելն արհամարհել է քննադատությունը եւ նոր պայմանագրեր կնքել Կիպրոսի հետ, որի արդյունքում լրացրել է այն պատնեշը, որը կա Իսրայելի ու Թուրքիայի միջեւ:

Իսրայելն այժմ այլեւս հնարավորություն չունի իր ռազմաօդային ուժերի զորավարժություններն անցկացնել Թուրքիայի տարածքում: Վերջին ամիսներին Իսրայելը համատեղ զորավարժություններ է անցկացրել Հունաստանի, Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը
Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի ավարտին, որը կխորացնի մեր համագործակցությունը...
Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին
Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով…
Անահիտ Մանասյանն ընդունել է ԱՄՆ Պետդեպի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի տնօրենին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների...
Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը մի հարթանի չէ, չի կարելի շեշտը դնել մի ուղղության վրա. Փաշինյան
Դա արտահայտում է երկու կառավարությունների քաղաքական կամքը խորացնելու հարաբերությունները: Դա ամենակարեւորն է…
Նիկոլ Փաշինյանը և ԱՀՀ ղեկավարությունը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին, ՀՀ կառավարության ծրագրերին, իրականացվող…
Ստորագրվել է «ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը
ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշված է, որ համաձայնագրի ստորագրման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ