News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել  Եվրոպային մասնակցել Չինաստանի «Մետաքսի ճանապարհը» լայնամասշտաբ ծրագրին, փոխանցում է AFP-ն:

Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Մակրոնը ԱՄՆ-ի՝ Փարիզյան համաձայնությունից դուրս գալու որոշման նախաշեմին կոչ է արել Եվրոպային եւ Չինաստանին միավորվել կլիմայի փոփոխության դեմ պայքարում: «Մեր ճակատագրերը կապված է միմյանց հետ», - Մետաքսի ճանապարհի մեկնարկային կետ՝ Սիան քաղաք, այցելության ժամանակ չին-ֆրանսիական հարաբերությունների ապագայի մասին իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահը: «Ապագան Ֆրանսիայի, Եվրոպայի եւ Չինաստանի կարիքը ունի», - ասել է նա՝ հավելելով, որ կայցելի Չինաստան «առնվազն տարին մեկ անգամ»:

Նշենք, որ «Մետաքսի ճանապարհը» տրանսպորտային  նախագիծ է, որը պետք է Չինաստանին միացնի Եվրոպայի երկրների հետ: 1 տրիլիոն դոլար արժողությամբ այս ենթակառուցվածքային ծրագիրը հայտարարվել է որպես հնագույն Մետաքսի ճանապարհի ժամանակակից վերածնունդ:

Ծրագիրը շատ երկրներում հետաքրքրություն եւ անհանգստություն է առաջացրել, իսկ Եվրոպայում ոմանք այն համարում են Չինաստանի զավթողամոլ քաղաքականության օրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ