News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն պետք է ավելի մեծ լինի, չնայած միությունը ֆինանսավորման մի մասը կկորցնի Եվրամիության կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման պատճառով, հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ղեկավարին:

Համաժողովի ժամանակ Ժան Կլոդ Յունկերը նշել է, որ ավելի մեծ ֆինանսավորում կպահանջեն այնպիսի ոլորտները, ինչպիսին են պաշտպանությունը, միգրացիան եւ գյուղատնտեսությունը:

«Մեր բրիտանացի բարեկամները մեզ կլքեն 2019 թվականի մարտի 30-ին, ուստի այդ ժամանակահատվածում մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի միջոցներ գտնենք, արձագանքենք միլիարդավոր եվրո կորուստին»,- ասել է Յունկերը:

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Գյունտեր Օթինգերը նշել է, որ Brexit պատճառով ԵՄ բյուջեն չի ստանա տարեկան 12-13 մլրդ եվրո:

Բրյուսելում անցկացվող համաժողովում սկսվել են 2021 թվականի բյուջեի վերաբերյալ բանակցությունները: Պաշտոնական առաջարկները ստացվելու են հունիսին, սակայն դրանք պետք է համաձայնեցվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ