News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընտանիքը այս է երկրորդ անգամ 1 միլիոն դոլար է շահել վիճակախաղով, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Երկուշաբթի՝ հունվարի 8-ին, Մասաչուսեթսում անցկացվող $ 1,000,000 Platinum Payout վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ հաղթող է դարձել Ռենդոլֆ քաղաքի բնակիչ Ռոբերտ Գուդվինը:

Վիճակախաղի կանոնների համաձայն` շահողին գումարը կվճարվի մաս-մաս՝ 20 տարվա ընթացքում: Եթե նա որոշի 1 միլիոն դոլարը միանգամից վերցնել, ապա կստանա գումարի միայն մի մասը: Գուդվինը օգտվել է այս տարբերակից եւ ստացել 650 հազար դոլար:

Նշենք նաեւ, որ 2017 թվականի օգոստոս ամսին Գուդվինի կինը՝ Ջեյն Գուդվինը, 1 միլիոն դոլար էր շահել Publishers Clearing House-ի կողմից կազմակերպված վիճակախաղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ