Պրեմիում iPhone X-ի նոր թերություն է հայտնաբերվել. օգտագործողներն ամբողջ աշխարհով մեկ սկսել են բողոքել, որ հեռախոսով խոսելիս իրենց մազերը մնում են գաջեթի կորպուսի եւ էկրանի արանքում: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով PhoneAren-ը:
iPhone X օգտագործողները հեռախոսով խոսելիս պատահաբար պոկում են գլխի եւ անգամ մորուքի մազերը: Ցավոք, ի տարբերություն ծրագրային պրոբլեմների, այս թերությունը վերացնել հնարավոր չէ: