News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիեւի շրջանային վարչական դատարանը որոշում է Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայցով վարույթ սկսելու հարցը, որում նա պահանջում է պարտադրել իրեն տրամադրել արտահանձման ստուգման նյութերը, չորեքշաբթի հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը։

Կիեւի դատախազությունը Վրաստանի խնդրանքով  իրականացնում էր  Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ  Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձման  հնարավորության ստուգում։

Գերատեսչությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել են, որ քաղաքական գործչի կողմից պարզաբանումներ տալու համար նրան հրավիրելու ժամկետը համաձեյնեցվում է ։

«Կիեւի շրջանային վարչական դատարանում  որոշվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության դեմ Սաակաշվիլիի ներկայացրած հայցը  վարույթ ընդունելու հարցը, որտեղ հայցվորը պահանջում է Գլխավոր դատախազությունից նրան տրամադրել արտահանձման հնարավորության ստուգման նյութերի կրկնօրինակները տրամադրել, որը իրականացվել է  Վրաստանի Արդարադատության նախարարության գլխավոր դատախազության միջնորդությամբ», -ասված է զեկույցում:

Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին է դատապարտել հեռակա երեք տարվա ազատազրկման 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել «պաշտոնեական դիրքի չարաշահման» հոդվածով: Սրանից հետո Կիեւում քաղաքական գործիչները սկսեցին խոսել  Սաակաշվիլիին արտահանձնելու հնարավորության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ