News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը, որը ուղեվարձը 400 դրամից բարձրացրել է 500 դրամի, դրա իրավունքն ունեցել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Ես կարող եմ հայտարարել, որ այդ երթուղին շահագործող ընկերությունը մրցույթը ժամանակին շահել է 500 դրամով, հետեւաբար իրավունք ուներ իր հաշվին այդ գինը իջեցնելու, բարձրացնելու իրավունք չուներ: Այսօր բերել է մրցույթի գնին համապատասխան, բայց հնարավոր է ժամանակի ընթացքում նորից փոխի այդ որոշումը եւ շարունակի աշխատել 400 դրամով»,-ասաց նա։

Հարցին, թե կա՞ն ուրիշ  ընկերություններ, որոնք նույն տրամաբանությամբ  կարող են սակագինը բարձրացնել, նախարարը պատասխանեց, որ կան մի քանի ընկերություններ, բայց այդ ընկերությունների անվանացանկը չի կարող նշել. «Մենք միասնական տրանսպորտային համակարգ ենք ներկայացնում, եւ այդ միասնական համակարգով ընդհանուր պատկերը կփոխվի: Մեր կողմից ուսումնասիրություն կանենք բոլոր այն ընկերությունների հետ կապված, որոնք նման քայլի կգնան: Մենք կնայենք, թե իրենց առաջարկած գինը համապատասխանո՞ւմ է իր ստացած շահույթին, գերշահույթ է, թե ոչ: Դրանից հետո համապատասխան մեր որոշումը կկայացնենք»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ այս տարվա առաջին եռամսյակում տրանսպորտային միասնական ցանցը կներկայացվի, որը կհամակարգի ուղեվարձի հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ