News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է ֆերմերների կողմից հարկերի վճարման նվազեցմանն ուղղված լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում: Այս մասին հունվարի 11-ին տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ եթե բնական աղետների հետեւանքով, ինչպիսիք են կարկուտը, սառնամանիքները եւ այլն, գյուղատնտեսական արտադրանք արտադրող ֆերմերները 40 տոկոսից ավելի էական կորուստներ ունենան, պետությունը պետք է ընդառաջ գնա նրանց եւ կոնկրետ տարում ազատի հարկերից:

«Մենք գիտենք, որ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող գյուղացիների զգալի մասը արտադրության զարգացման նպատակով դիմում է բանկերին՝ վարկերի ձեռքբերման համար: Մինչդեռ հասցված վնասների պատճառով նրանք թաղվում են պարտքերի մեջ եւ չեն կարող շարունակել իրենց գործունեությունը»,- բացատրել է Էնֆիաջյանը` առաջարկելով այդ քաղաքացիներին համապատասխան աջակցություն ցուցաբերել պետական մակարդակով:

Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր հերթին նշել է, որ այդպիսի աջակցությունը հնարավոր չէ, քանի որ դա կարող է հանգեցնել գյուղական համայնքների բյուջեների լուրջ կրճատման:

Չնայած տնտեսական հարցերով հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ «Ծառուկյան» դաշինքը օրինագիծը կներկայացնի խորհրդարանի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Ամենաշատ