News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը կցանկանար Ալեքսեյ Նավալնիին Ռուսաստանի ղեկավարների թվում տեսնել: Ռուսաստանյան լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նավալնիին նախագահական ընտրություններին որպես թեկնածու չգրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշման եւ դրան ԱՄՆ արձագանքի մասին հարցին, Պուտինն ասել է.

 «Այն կերպարը, որին մասին դուք հիշատակեցիք, չէ որ նա միակը չէ, ում չեն թույլ տվել մասնակցել ընտրություններին: Չգիտես ինչու մյուսների մասին չեն ասում: Սա հավանաբար վկայում է ամերիկյան վարչակազմի նախընտրությունների մասին<…>, վկայում է այն մասին, թե ում նրանք կցանկանային ՌԴ քաղաքական ասպարեզում առաջ տանել եւ ում երկրի ղեկավարության մեջ կցանկանային տեսնել»:

Պուտինը կարծում է, որ այս հարցում ՌԴ հասցեին քննադատություն հնչեցնելով ԱՄՆ-ն մատնել է իրեն՝ բացահայտելով իրենց աջակցությունը այդ թեկնածուին:

 «Այդ իմաստով նրանք մատնել են իրենց, ավելի լավ է լռեին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ