News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

WFPK ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնի ամերիկացի երաժիշտ Մոբին (իսկական անունը Ռիչարդ Մելվիլ Հոլ) հայտարարել է, որ «ներկայիս եւ նախկին ԿՀՎ գործակալները» խնդրել են նրան հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ կապերի մասին տեղեկատվությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Անցյալ տարվա փետրվարին Մոբին իր Instagram-ում գրառում էր կատարել, որտեղ պատմել էր, որ «մայրաքաղաքում ընկերների հետ խոսելուց հետո» նա տեղեկացել է, որ այսպես կոչված Թրամփի դոսյեն «100 տոկոսով հավաստի է», «Թրամփի վարչակազմը ռուսական իշխանությունների հետ շփում ունի», իսկ Սպիտակ տանը «պատերազմ է պետք, ամենայն հավանականությամբ՝ Իրանի հետ»:

ԿՀՎ գործակալները «իսկապես համոզված էին», որ «Թրամփը» կապված է Ռուսաստանի հետ, ասել է Մոբին: «Նա մանչժուրյան թեկնածու է, կարծես ռուսական գործակալ ԱՄՆ նախագահի դերում», - Մոբին փոխանցել է հետախույզների խոսքերը: «Դրա համար նրանք ինձ հայտնել էին մի քանի տեղեկություններ եւ ասել. «Տես, սոցիալական ցանցերում դու ավելի շատ հետեւորդներ ունես, քան մենք, կարող ես այս տեղեկությունների մի մասը տեղադրել նրանց լուսաբանելու համար», - ասել է երաժիշտը:

Նա ասել է, որ գնալով պատմությունն ավելի մռայլ կդառնա:

ԱՄՆ նախագահի եւ ՌԴ միջեւ ենթադրյալ կապերի հետաքննությունը վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, գործով դեռ կալանավորվել է միայն Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը: Սակայն նրան մեղադրանք է ներկայացվել  է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի օգտին  գաղտնի լոբբինգի եւ փողերի լվացման համար:

Կրեմլը հետեւողականորեն մերժել է Թրամփի հետ ցանկացած կապի գոյությունը, ինչպես եւ ԱՄՆ նախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ