News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կրակ եւ ցասում․ Թրամփի Սպիտակ տան ներսում» (Fire and Fury. Inside the Trump White House)  գրքի հեղինակ ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «հոգեկան անհավասարակշիռ մարդ»։

Համապատասխան  հրապարակումն ամերիկյան առաջնորդն արել է իր թվիթերյան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լրատվամիջոցների տարածած կեղծ տեղեկություններն «առաջ են մղում հոգեկան անհավասարակշիռ հեղինակի գիրքը, որը գիտակցաբար օգտագործում է ոչ ճշգրիտ տեղեկություն»,- նշել է Թրամփը:

Նա հավելել է, որ աճում է կեղծ լուրերի թիվը։ «Նրանք նույնիսկ չեն փորձում ամեն ինչ ճիշտ անել կամ չեն ուղղում սխալները․․․Առաջատար լրատվամիջոցները գժվել են այն բանից, որ մենք հաղթել են ընտրություններում»,-եզրափակել է նախագահը։

«Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գիրքը վաճառքի է հանվել հունվարի 5-ին։ Այն պարունակում է բազմաթիվ վարկաբեկող տեղեկություններ եւ մեկնաբանություններ նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ շրջապատին մասին: Թրամփը նախկինում գիրքը սուր քննադատության էր ենթարկել՝ ասելով, որ այն լի է ստով ու աղավաղումներով: Վուլֆիի  գրքում նշվում է, որ նախագահն, իբրեւ թե, բացարձակապես ունակ չէ ընկալել տեղեկությունները, չի հանդուրժում խորհրդատվությունը եւ իր ներկա պարտականությունները կատարելու համար չունի անհրաժեշտ մտավոր ունակություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ