News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 14-ին մեկնարկող վեցօրյա այցը Հնդկաստան   խոշոր համաշխարհային գերտերության հետ հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունն ուժեղացնելու հնարավորություն է անվանել։ Նման հայտարարությամբ իսրայելական  վարչապետը հանդես է եկել  դեպի Նյու Դելի թռիչքից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այցի ընթացքում մտադիր եմ ավելի ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-նշել է Նեթանյահուն՝ ավելացնելով, որ Հնդկաստանի վարչապետ Մոդին իր մտերիմն ու ընկերն է, եւ ինքն բարձր է գնահատում այն հանգամանքը, որ նա կուղեկցի իրեն այցի զգալի հատվածում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «այցը նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ անցկացվում է Հնդկաստանի վարչապետ Նարերնդրա Մոդիի Իսրայել կատարած պատմական այցից կես տարի անց»։

Կառավարությունից հաղորդում են, որ Մոդիից բացի՝ Իսրայելի վարչապետը կհանդիպի Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի  եւ արտաքին գործերի նախարար Սուշմա Սվարաջի հետ։ Նշվում  է նաեւ, որ կողմերը բանակցություններ կվարեն եւ կստորագրեն մի շարք համաձայնագրեր, մասնավորապես՝ օդային հաղորդակցության, կիբեռանվտանգության եւ կինոարտադրության, նավթագազային արդյունաբերության, ինչպես նաեւ ուղղակի փոխադարձ ներդրումների զարգացման ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Գերատեսչությունից հաղորդել են նաեւ, որ Հնդկաստանում Իսրայելի վարչապետը կայցելի Նյու Դելի, Ագրա, Ահմադաբադ եւ Մումբայ, կմասնակցի մի քանի գործարար համաժողովների, հանդիպում կունենա հնդկական կինոյի արդյունաբերության ներկայացուցիչների եւ երկրի հրեական համայնքի ղեկավարության հետ: Նյու Դելիում նա կայցելի Գանդիի հուշահամալիր, Մումբայում կմասնակցի 2008 թվականին այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news