News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող «Բովալ» կենդանաբանական այգում գտնվող պանդային տեսնելու համար հարյուրավոր այցելուներ եւ լրագրողներ էին հավաքվել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Յուան Մեն անունով ձագուկը լույս աշխարհ է եկել 2017 թվականին օգոստոսին:

Անասնաբույժների խոսքով՝ 5 ամսական պանդան իրեն լավ է զգում, կշռում է 11 կիլոգրամ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մասնագետները կշարունակեն հետեւել արջուկի առողջական վիճակին եւ պահվածքին:

Դեկտեմբերին Յուան Մենին այցելել էր Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մաքրոնը, որը նշանակվել էր պանդայի խնամակալ: Պաշտոնական արարողության ժամանակ արջուկին Յուան Մեն կոչեցին, ինչը չինարենից թարգմանաբար նշանակում է «երազանքի իրականացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ