News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված Ալ Վալիդ բին Թալալը բանակցություններ է վարում իշխանությունների հետ՝  պահանջների բավարարելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru- ն`վկայակոչելով Reuters-ի աղբյուրները:

Գործակալության տվյալներով՝ բին Թալալը «նվիրատվություն» է առաջարկել Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ  մեղադրանք չի առաջադրվի: Սակայն իշխանությունները՝ մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, համաձայն չեն եղել այդ գումարին:

Բին Թալալը եւ տասը այլ արքայազներ կալանավորվել, ապա ձերբակալվել էին 2017 թ. նոյեմբերին փողերի լվացման եւ լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Ալ Վալիդը Սաուդյան Արաբիայում ամենահարուստ մարդկանցից մեկն է, հունվարի 14-ի դրությամբ՝ Bloomberg-ը գնահատել է նրա ունեցվածքը 17.7 միլիարդ դոլար: Արքայազնը գլխավորում է  Kingdom Holding Co-ն, որի բաժնետոմսերը ձերբակալությունից հետո  արժեզրկվել են, որի պատճառով էլ  Բին Թալալի ունեցվածքը կրճատվել է 1,2 մլրդ դոլարով,իսկ մինչ ձերբակալությունը Bloomberg-ը գնահատել էր 19 միլիարդ դոլար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են կոռուպցիայի մեջ կասկածվող  պաշտոնյաներից եւ թագավորական ընտանիքի անդամներից առգրավել 800 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ,  այս արշավի շրջանակներում ձերբակալվել են 60 արքայազներ  եւ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Bloomberg-ը գրել էր, որ դեկտեմբերին արքայազն Միթեբու բեն Աբդուլան   կարողացել էր գործարք կնքել եւ  ըստ գործակալության՝ 1 միլիարդ դոլար էր վճարել ազատվելու դիմաց։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները պարզաբանել են 11 արքայազնների կալանավորման պատճառը

Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail

Սաուդյան արքայազների շքեղ «բանտը»

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Կոռուպցիայի մեջ կասկածվող սաուդյան արքայազնները Ritz-Carlton-ից տեղափոխվել են բանտ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ