News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ջրային օրենսգրքում» եւ կից օրենքներում փոփոխությունների նախագծերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման, մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ  առաջարկելն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում նշված փաստաթղթերի քննարկման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, մինչեւ այժմ հիմնական շեշտադրումը եղել է ջրամատակարարման վրա, իսկ ջրահեռացումը, մաքրումը եւ շրջակա միջավայր բաց թողնման ենթահամակարգերը հետին պլան են մղվել: Նախարարը նշեց, որ նախագիծը վերաբերում է նաեւ ջրամատակարարման համակարգում լիցենզավորման ենթակա դեպքերին, նաեւ համայնքներում կեղտաջրերին ներկայացվող պահանջներին. «Մասնավորապես, սահմանվում է պահանջ, ըստ որի բոլոր համայնքները կամ պետական կազմակերպությունները պետք է ապահովեն կեղտաջրերի մաքրման հասանելի ծառայություններ»:

Արծվիկ Մինասյանը խոսքով, համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի 2030 թվականին, ըստ որի, ջրահեռացման ու մաքրման աշխատանքներում կներգրավվեն մասնավոր ընկերություններ, որոնք այդ գործունեությունը կդիտարկեն որպես բիզնես. «Սա հնարավորություն է բացում, որ բիզնեսով զբաղվող ընկերությունները կեղտաջրերի մաքրումը դիտեն որպես բիզնես, ծառայեցնեն համակարգն իրենց համար: Օրինակ Հրազդանի կիրճում 4-5 ընկերություններ կարող են միավորվել, ստեղծել լոկալ մաքրման կայան, եւ դրա դիմաց նաեւ չվճարել ջրահեռացման եւ մաքրման ամբողջ արժեքը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի դիտարկմանը, թե ծրագրի ֆինանսական կողմ առկախված է, որ համայնքները չունեն գումար անգամ խմելու ջուր ապահովելու համար, իսկ մասնավոր էլ կարող է հետաքրքրված չլինել այս ոլորտով, եթե արտոնություններ չտրվեն, նախարարն արձագանքեց, որ իրենք դաշտը բաց են թողել, որպեսզի բոլորին տրվի հնարավորություն մտնել ու ներդրումներ անել. «Այս համարձակ նախագիծը երեք բաղադրիչներն էլ ներառում է՝ բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական: Սա բերելու է ներդրումների ակտիվացման այս ոլորտում: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որ հանրությունն ու մասնավոր սեկտորը կամավոր ներգրավվեն այս ծրագրերում, որեւէ ձեւով սահմանափակել նախաձեռնությունը, ճիշտ չէ, որովհետեւ դա հնարավորությունների նախագիծ է: Մենք նկատի կառնենք, թե ինչ միջոցներով ամրապնդենք երաշխիքները, որ ներդրողները մտնեն այդ դաշտ»:

Արծվիկ Մինասյանը նաեւ հավաստիացրեց, որ այս նախագծի իրագործման դեպքում ջրօգտագործման ու ջրահեռացման համար վճարները հաստատ չեն ավելանա, հնարավոր է նաեւ նվազեն. «Սա շատ ավելի ցածր սակագներ ու ծառայության վճարներ սահմանելու հնարավորություն է տալու»:

Նշենք, որ այսօր ջրօգտագործման եւ ջրահեռացման համար սահմանված է միասնական 180 դրամ սակագին՝ մեկ խմ-ի համար::

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ