News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը կհանգեցնի ձախակողմյան ղեկովների գնի կրկնակի աճին: Նման կարծիք հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված կլինի այն հանգամանքով, որ արդեն ուժի մեջ մտած Հայաստանի Հարկային օրենսգիրքը տախատեսում է բացառիկ ներմուծում հասկացությունը, ինչն օրենսդրական մակարդակում մենաշնորհային իրավունքի ամրագրում է նշանակում: Սա իր հերթին կնվազեցնի մրցակցության մակարդակը եւ կհանգեցնի ավտոշուկայում գների բարձրացման: Ընդ որում, աջակողմյան ղեկով ավտոմեքենաների գները կնվազեն, թե կբարձրանան՝ կախված է ավտոմեքենաների ներկայիս սեփականատերերից:

Իսկ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց,որ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքը կհանգեցնի նրան, որ հայ սպառողները նույն գնով պակաս որակյալ մեքենաներ ձեռք կբերեն:

«Դա ինքնստինքյան կհանգեցնի ավտոմեքենաների շուկայում ավելի բարձր գների, իսկ 2020 թվականից նոր փուլ է սպասվում՝ կապված ԵԱՏՄ-ի շրջանակներում երրորդ երկրներից ապրանքների ներմուծման մաքսային սակագների բարձրացման հետ»,- նշեց Չիլինգարյանը: Նա հավելեց, որ այս պահին նույն դասի աջակողմյան եւ ձախակողմյան ավտոմեքենաների գների տարբերությունը կարող է 20-ից մինչեւ 50 տոկոսի հասնել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը արդեն իսկ հաստատել է 2018 թվականի ապրիլի 1-ից աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի մասին օրինագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ