News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին վերջին հրապարակումը վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին: Սկզբում, նշենք, որ խոսելով ԱՄՆ դոլարով փոխանցումների մասին, անհրաժեշտ է մեկ պայմանականություն ընդունել՝ ոչ բոլոր փոխանցումներն են կատարվում են այս արժույթով: Օրինակ՝ Ռուսաստանից փոխանցումների մի մասը կարող է լինել ռուբլով: Սակայն պաշտոնական տվյալները տրվում են միայն ԱՄՆ դոլարով:  

Հայտնի է, որ Ռուսաստանում դոլարի բազմակի ամրապնդումն այս երկրից փողի ներհոսքի անմանն է հանգեցրել: Անցյալ տարի ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ մի փոքր ամրապնդվել էր, ինչը դրական ազդեցություն ունեցավ Հայաստան «ռուսական» դրամական փոխանցումների վրա:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերին Ռուսաստանից կատարված դրամական փոխանցումների ծավալը տարեկան հաշվարկում 16.6 մլն դոլարով ավելացել է, այդ թվում`ռուբլու ամրապնդման շնորհիվ` 7.7 մլն դոլար: Նշենք, որ այդ 7,7 մլն դոլարը կազմում է Ռուսաստանից փոխանցումներ ընդհանուր գումարի 8,5 տոկոսը: Դա դրական արդյունք է այս տարվա համար: Սակայն, եթե հաշվի առնենք վերջին տարիների դինամիկան, ապա պատկերը այլ է: Օրինակ՝ ներկայացնենք 2012-2017 թվականների հունվար-նոյեմբեր ամսվա տվյալները՝ ստորեւ պատկերված գրաֆիկներով:

Առաջին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2013 թվականին Ռուսաստանից փոխանցումների ներհոսքը հասել է առավելագույնի: Այդ տարում Ռուսաստանից եւ այլ երկրներից փոխանցումների գումարի տարբերությունը նույնպես հասել է առավելագույնի` ավելի քան 1 մլրդ դոլար:

Ռուսաստանից փոխանցումների անկումն (որը անցյալ տարի մի փոքր հաղթահարվեց) այս տարբերությունը կրճատեց ավելի քան 3 անգամ` հասցնելով այն 0.3 միլիարդ դոլարի: Բացի այդ, ավելացնենք, որ այս ժամանակահատվածում այլ երկրներից փոխանցումների ծավալը ավելացել է «միայն» 0,1 միլիարդով:

Արտարժույթի ներհոսքի եւ արտահոսքի միջեւ հավասարակշռության տեսանկյունից ուսումնասիրված ժամանակահատվածում շարժը բացասական էր (տես երկրորդ գրաֆիկը): Փոխանցումների դրական սալդոն գրեթե 2 անգամ կրճատվել է `1.23 դոլարից մինչեւ  0.65 դոլար:

Հնարավոր է, որ Ռուսաստան կատարված համեմատաբար խոշոր փոխանցումները առեւտրային նպատակով են արվել (ապրանքների, անշարժ գույքի ձեռքբերում): Չի բացառվում նաեւ Հայաստանում աշխատող Ռուսաստանի քաղաքացիների ֆինանսական օգնությունը:

Ի վերջո, Հայաստանում կան ռուսաստանյան կապիտալ ունեցող խոշոր առեւտրային ընկերություններ (ասենք` էներգետիկայի, մետաղական հանքերի հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտներում): Հասկանալի է, որ նրանց համար աշխատող ռուս մասնագետները շատ ավելի շատ են ստանում, քան ՌԴ-ում աշխատող հայ շինարարները:

Հասկանալի է նաեւ, որ Հայաստանից, ասենք Չինաստան դրամական փոխանցումները, հիմնականում իրականացվում են առեւտրային նպատակներով` ապրանքների գնման համար: Պատահական չէ, որ երկրների միջեւ Չինաստանի հետ դրամական փոխանցումների ներհոսք- արտահոսքում  բացասական սալդոն ամենաբարձրն է (անցյալ տարվա հունվար-նոյեմբերին `54 մլն դոլար):

Սակայն փոխանցումների նպատակների մասին եզրահանգումը, հատկապես ԱՄՆ, կարող է ոչ այդքան միանշանակ լինել: Վերջին տարիներին (2015-2016) Միացյալ Նահանգներում դրամի ներհոսքը զգալիորեն գերազանցել է արտահոսքին: Սակայն, անցյալ տարվա հունվար-նոյեմբերին իրավիճակը կտրուկ փոխվել էր. արտահոսքը գերազանցել էր ներհոսքը` 165 մլն դոլարը` 160 մլն դոլարի դիմաց:

Այսպիսով, վերջին տարիներին Ռուսաստանից փոխանցումներ ստացող ընտանիքների ֆինանսական վիճակը լուրջ վատթարացել է: Եթե դատենք մեր երկրի շահերի դիրքերից, ապա շատ «մինուսների» շարքում կարելի է գտնել միայն մեկ, զուտ խորհրդանշական, «պլյուս»: Հայաստան կատարված փոխանցումների կառուցվածքը, Ռուսաստանի բաժնի որոշակի կրճատման արդյունքում (տես `3-րդ եւ 4-րդ աղյուսակները), մի փոքր «դիվերսիֆիկացվել» էր: Սակայն, բոլորի համար պարզ է, որ երկիրն ինքը պետք է լուծի իր սեփական խնդիրները, այլ ոչ թե տարիներ շարունակ ապավինի արտերկրից ռիսկերին վտանգված  փոխանցումներին:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ