News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) բողոք կներկայացնեն Քաթարի դեմ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), հաղորդում է Reuters-ը: ԱՄԷ-ն մեղադրում է Քաթարին քաղաքացիական ինքնաթիռների հետապնդման համար:

ԱՄԷ-ն մեղադրում է Քաթարին օդային տարածքի օգտագործումը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի խախտման համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Սայիֆ Մոհամեդ ալ Սուվայդին: Նրա խոսքով՝ Քաթարի կործանիչներն իրենց ինքնաթիռներին բավականին մոտ են թռչել, նրանց տեսել են օդանավի անձնակազմն ու ուղեւորները, ինչը վտանգել է նրանց անվտանգությունը:

Նախօրեին ԱՄԷ-ն հայտարարել էր, որ Քաթարի կործանիչները հետապնդել են  ԱՄԷ-ի՝ Բահրեյն թռչող երկու քաղաքացիական ինքնաթիռներին: Քաթարը հայտարարել էր, որ պնդումները «բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

ԱՄԷ-ն մեղադրել է Քաթարին երկու ուղեւորատար ինքնաթիռի «հետապնդման» համար

 

 


 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ