News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

Դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝  Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է գործել սգո սրահ եւ բազմաթիվ կրակոցներ արձակել ներկաների ուղղությամբ, որի հետեւանքով սպանվել է 4 անձ, եւս  7 անձ ստացել տարբեր մարմնական վնասվածքներ:

Առանձնապես ծանր հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, եւ ձեռնարկվել անհետաձգելի  քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1967թ. ծնված Թելման Քալաշյանը, շարժառիթը։

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012-2013 թվականների ընթացքում, Արմավիրի մարզի բնակիչ Թ.Քալաշյանը, իր բարեկամի խնդրանքով պարտքով՝ տոկոսով,  75.000 ԱՄՆ դոլար գումար է տվել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Քյարամյան եղբայրներին: Պայմանավորվածության համաձայն՝ եղբայրները մաս-մաս վերադարձրել են 45.200 ԱՄՆ դոլարը, սակայն հետագայում իրենց ձեռնարկած առեւտրային գործունեությունը ձախողվելու պատճառով չեն կարողացել վճարել տոկոսադրույքները եւ վերադարձնել հիմնական գումարը, ինչի մասին տեղեկացրել են պարտատիրոջը: Վերջինը, չընդունելով ներկայացված պատճառաբանությունները, պարբերաբար դիմել է եղբայրների բարեկամներին եւ ընկերներին, այդ թվում՝ միջնորդին՝ ակնկալելով նրանց միջամտությունը գումարը, տոկոսադրույքների հետ մասին, հետ  ստանալու հարցում:

Հերթական անգամ՝ 2017 թվականի օգոստոսի 01-ի  առավոտյան, Թելման Քալաշյանը գումարային պահանջով հեռախոսազրույց է ունեցել միջնորդի՝ Գերման Քյարամյանի հետ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։

Տեղեկանալով, որ Գերման Քյարամյանը, ինչպես նաեւ Քյարամյան հինգ եղբայրների բարեկամները եւ ընկերները գտնվում են ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում եւ մասնակցում են եզդիների՝ «Խեր» ազգային ծիսակատարությանը, «ՎԱԶ 21214» մակնիշի 97 SZ 777 համարանիշի ավտոմեքենայով նա գնացել է Շամիրամ համայնք: Հասնելով նշված վայր՝ հրազենով զինված մուտք է գործել սգո սրահ, հայհոյել, ապա կրակոցներ արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ՝ միաժամանակ փորձելով գտնել Գերման Քյարամյանին:

Արձակված կրակոցների հետեւանքով 4 անձ մահացել է, եւս 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը դիմել է փախուստի, որի ընթացքում կրակոցներ է արձակել նաեւ իր փախուստը կանխելու եւ բռնելու նպատակով իրեն հետապնդող քաղաքացու նկատմամբ, ով ականատես էր եղել սգո սրահում կատարված ողբերգությանը։

Օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Թ.Քալաշյանին փախուստի դիմելու հարցում օգնել է նրա հորեղբայրը, ով դեպքի ժամանակ գտնվել է սգո սրահում:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում Թելման Քալաշյանը, գրավոր նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, անհիմն մեղադրել է երեք անձի՝ իրեն ծեծի ենթարկելու մեջ՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Շամիրամում սպանդի 4 զոհերին հուղարկավորեցին միասին

«Գոռում էր՝ պառկեք, սաղիդ կսպանեմ». Շամիրամում սպանդի ականատեսը նոր մանրամասներ է հայտնում

Կադրեր Շամիրամում 4 հոգու մահվան պատճառ դարձած զինված հարձակման վայրից

Ավտոմատով շարեց մարդկանց վրեն, թողեց գնաց. պատմում է Շամիրամում սպանդի ականատեսը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մադուրոյի դեմ մահափորձում կասկածում են երկու բարձրաստիճան զինվորականների
Ներկայումս գործով կասկածյալների թիվը գերազանցել է 20-ը, նրանցից 10-ը ձերբակալված են, այդ թվում ընդդիմադիր Խուան Ռեկեսենսը...
Կանացի հագուստով տղամարդիկ ոստիկանության բաժին են ներխուժել
Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների...
Բելգիայի Մենեն քաղաքում մոտ 1 մլն եվրոյի Red Bull են գողացել
«Հատկանշական է, որ, չնայած անվտանգության բոլոր միջոցառումներին, նման բան տեղի է ունեցել մեր հաճախորդներից մեկի հետ...
Ոստիկանությունը հորդորում է «Վստրեչի ապերի» հանցավոր գործունեությունից տուժածներին դիմել իրենց (ֆոտո)
Արամ Վարդանյանը հուլիսի 30-ին հայտնաբերվեց Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ձերբակալվեց...
Սպանության փորձ Գյումրիում. 43-ամյա տղամարդը ձերբակալվել է
Խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ...
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով կալանավորել են FETO կազմակերպության անդամի կնոջը
Հարձակումը կատարել է Թուրքիայում ոստիկանության աշխատակից Մեւլութ Ալթինթաշը, որը հանցագործության վայրում սպանվել էր...
Partner news