News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

1899 թվականի հունվարի 17-ին ծնվել է հայտնի գանգստեր Ալ Կապոնեն, որը 20-րդ դարի 20-30-ականներին Չիկագոյի սարսափն էր: Օրինական  բիզնեսի քողի տակ նա զբաղվում էր մաքսանենգ ապրանքների վաճառքով, խաղատնային բիզնեսով եւ կավատությամբ: Իս թե որքան սպանություններ կան նրա հաշվին, մնում է միայն գուշակել:

Ինչ որ իմաստով Ամերիկայի ճակատագիրը փոխած գանգստերի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք մի քանի ասույթներ:

·         Բանտը մահից շահավետորեն տարբերվում է նրանով, որ նրա դռները մի օր կբացվեն

  • Փամփուշտը շատ բան փոխում է մարդու գլխում, անգամ, եթե այն հետույքին է դիպչում
  • Ես իմ 30 մարդասպաններին կտամ մեկ մարդու դիմաց, որը կարողանում է խոսելով հարցեր լուծել
  • Կապիտալիզմն իշխող դասի օրինական ռեկետն է
  • Ես այնպիսին եմ, ինչպիսին մյուսներն են: Այն ամենն ինչ ես անում եմ՝ պահանջարկի բավարարում է
  • Դժոխքը պետք է, որ հրաշալի տեղ լինի, քանի որ կրոնը ստեղծողները ցանկանում էին, որ բացի իրենցից այնտեղ ոչ ոք չհայտնվի
  • Կարե՞լի է արդյոք ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է կազմակերպել նրանց հանդիպումը

  • Ոչ մի անձնական բան, սա միայն բիզնես է

  • Բարի խոսքի եւ ատրճանակի օգնությամբ դուք կարող եք ավելիին հասնել, քան միայն բարի խոսքով

     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ