News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ հունվարի 17-ին, 57 կողմ, 31 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը բուռն քննարկումների առիթ տվեց  (ֆոտոռեպորտաժ):

Խոսքը վերաբերում է ոստիկանության ծառայողներին տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով արված տեսագրություններն օգտագործելու իրավունք տալուն՝ որն ուղղված է հանցագործությունները կանխելուն ու բացահայտելուն:

«Ծառուկյան» խմբակցության խպատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ հանցագործությունները կանխելու համար շատ ավելի նպատակահարմար կլինի տեսախցիկներ տեղադրել ոստիկանությունում, կառավարության բոլոր աշխատասենյակներում, որը կկանխի հանցագործությունները, որոնք իրականացվում են այդ կաբինետներում:

«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ սա գաղտագողի բերված օրենք է, որովհետեւ այն պետք է քննարկվեր պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, սակայն քննարկվել է բոլորովին այլ հանձնաժողովում:

Նրա խոսքով, մարդու իրավունքների եվրոպական դատարանի տասնյակ, հարյուրավոր վճիռներ կան որոնք վերաբերել են մարդու անձնական կյանքին միջամտությանը. «Ձեր արածը նման է ֆանտաստիկ ֆիլմերի մղձավանջն իրագործելուն, որտեղ ամենուրեք տեսախցիկ է դրված եւ մարդը անձնական կյանքի իրավունք չունի»:

Օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն էլ ընդգծեց, որ բոլոր մտավախությունները, թե սրանով հետեւելու են քաղաքական հակառակորդներին կամ այլ նպատակներով են օգտագործվելու այդ նյութերը, անտեղի են. «Մեր նկարահանող սարքերը օգնելու են միայն հանցագործությունները կանխելուն եւ բացահայտելուն: Նաեւ կօգնեն քաղաքացիներին: Օրինակ, եթե  քաղաքացին կորցրել է մի իր կամ ինչ-ինչ հարցերով դիմում է ոստիկանությանը, ապա մենք կտրամադրենք նրան այդ նյութերը՝ ապաանձնավորեցնելով մյուս տվյալները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ