News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տասնյակ տարիներ մեր երկրում եղել են քաղաքական հաշվեհարդարներ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դատավճիռներ, քաղաքական տարբեր նկատառումներից ելնելով որոշումներ եւ դեռ լինելու են, քանի դեռ չունենք անկախ դատական համակարգ, որը չի եղել իշխանական բուրգի կրկի տակ, անվստահությունը պահպանվելու է իշխանության հանդեպ: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պտգամավոր Նաիրա Զոհրաբյանը (ֆոտոռեպորտաժ):

«Սա նույնն է, որ ասենք՝ եկեք մարդու վրա դնենք ժուչոկներ, որովհետեւ նա պատահաբար, ինչ-որ մի տեղ հանցագործության ականատես կամ մասնակից կարող է լինի: Այստեղ ունենք վստահության ճգնաժամի խնդիր եւ իրավունք ունենք կասկածելու, որ այս նախագիծը ենթատեքստում բոլորովին այլ դրդապատճառներ է պարունակում: Մենք բոլորս գիտենք, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ առաջին հայացքից անմեղ թվացող առաջարկը»,-ասաց նա:

Իր հերթին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ շատ երկրներում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության ապահովման պատճառով արագաչափերն են անգամ հանել, իսկ մենք քննարկում ենք տեսախցիկների դաշտն ընդլայնելու հարցը: Չկա վստահություն, թե ոնց են օգտագործելու այդ նյութերը: Ի՞նչ երաշխիքն ունենք, որ մարդու անձնական կյանքի տիրույթ չեն մտնի, շանտաժ չեն անի մարդկանց: Մենք գիտենք, թե ոնց է չարաշահվում օրենքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Ըստ այդմ, օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների ամրագրման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը. այսինքն կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: «Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը, նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն»,-նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ