News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ աշխատանքային խմբեր աշխատում են ԵՄ ռազմավարության մշակման ուղղությամբ, եւ Բուլղարիան նույնպես զգալի ներդրում է ունեցել այս գործում: Այս մասին հունվարի 17-ին Երեւանում կառույցի պատմության մեջ այս երկրի առաջին նախագահությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա հաջողություններ է մաղթել Բուլղարիային եւ նշել է, որ կոնսենսուսի ձեռքբերումը չափազանց կարեւոր տարր է ցանկացած նախագահության ընթացքում: «Երբ Բուլղարիան ԵՄ-ի կազմում էր, որոշ մարդիկ անհանգստացած էին, որ կոնֆլիկտների համար նախադրյալներ կարող են ստեղծվել, քանի որ հայտնի է, որ երբ բուլղարացիները գլխով են անում, դա նշանակում է «ոչ»: Սակայն այժմ եվրոպական ընտանիքում բոլորն արդեն սովորել են ազգային առանձնահատկություններին եւ ավանդույթներին»,- կատակել է  Սվիտալսկին:

Խոսելով Հայաստանի մասին՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ՀՀ-ն մեծ հաստատակամություն է ցուցաբերել եւ նպաստել է Արեւելյան գործընկերության իրականացմանը՝ ամրապնդելով հարաբերությունները հարեւանների հետ: Իսկ այժմ Բրյուսելն ու Երեւանը հնարավորություն ունեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների առավել արդյունավետ իրականացման համար: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին, Հայաստանի ղեկավարությունը ջանասիրաբար աշխատել եւ աշխատում է ԵՄ-ի հետ պայմանագրով նախատեսված մեխանիզմների իրականացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ