News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 22
Տեսնել լրահոսը

Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 15-ին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, մեկուսարանում զբաղվել է  յոգայով: Այս մասին հաղորդում է «Մոսկվա»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:

  «Ուլյուկաեւին յոգայի գորգ են փոխանցել, նա արդեն պարապում է», - ասել է աղբյուրը: Նա նշել է, որ Ալեքսեյ Ուլյուկաեւը լավ տրամադրություն ունի եւ «նրա մոտ ամեն ինչ լավ է»:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Ուլյուկաեւը պահվում է «Մատրոսսկայա տիշինայում» (հատուկ կատեգորիայի մեկուսարան, որը նաեւ հայտնի է որպես «Կրեմլի բանտ») տեղակայված երեք բանտախոցով 99/1 մեկուսարանում: Բացի Ուլյուկաեւից, այնտեղ կա եւս երկու քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news