News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին (հունվարի 22-26) եւ ելույթով հանդես կգա հունվարի 24-ին, հաղորդում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են նաեւ Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:

Այս նստաշրջանում Վեհաժողովը նաեւ պետք է ընտրի իր նախագահին եւ Մարդու իրավունքների նոր հանձնակատարին:

ԵԽԽՎ նստաշրջանում անդրադարձ կկատարվի Ուկրաինայում պատերազմի հումանիտար բնույթի հետեւանքներին, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը եւ դրանում Եվրոպայի խորհրդի դերին, նաեւ Եվրոպայում հակասեմականության, իսլամատյացության եւ այլատյացության աճին: Կքննարկվի նաեւ իրավիճակը Էստոնիայում, Հունաստանում, Հունգարիայում եւ Իռլանդիայում:

Դանիայի ԱԳ նախարարը զեկույց կներկայացնի ԵԽ գործադիր մարմին հանդիսացող Նախարարների կոմիտեի աշխատանքի մասին, որտեղ այժմ նախագահում է, նա նաեւ կպատասխանի մասնակիցների հարցերին: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները:

ԵԽԽՎ-ն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի բացման օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ