News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սեռական անձեռնխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը Հայաստանում զգալիորեն նվազել է:

NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանության լրատվական ծառայությունը տրամադրել է վերջին 5 տարիներին Քրեական օրենսգրքի 138-րդ (բռնաբարությունը), 139-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 140-րդ (սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), 141-րդ (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) եւ 142-րդ (անառակաբարո գործողությունները) հոդվածների հատկանիշներով գրանցված և քննությունը ավարտված քրեական գործերով և նյութերով անցնող հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն: Վիճակագրությունն ուսումնասիրելիս՝ պարզ է դառնում, որ եթե օրինակ 2015թ.-ին գրանցվել էր 120 դեպք, 2017թ.-ի առաջին 11 ամիսներին՝ 88:

Այսպիսով, նախորդ տարի գրանցված 88 հանցագործություններից 62-ի դեպքում տուժողներն անչափահասներ են: Նրանցից 55-ն իգական սեռի ներկայացուցիչներ են, 26 չափահասներից 25-ն էլ են իգական սեռի: Տուժածներից 2-ն օտարերկրացիներ են: Հանցագործություններից 9-ը տեղի են ունեցել բնակարանում, 2-ը՝ տրանսպորտային միջոցում: Քննվել է ընդհանուր առմամբ 44 դեպք: Հետաքրքիր է, որ գրանցված 88 դեպքերից 18-ը՝ բռնաբարություն է, 6-ը՝ բռնաբարության փորձ, 40-ը՝ անչափահասի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը, 13-ը՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը: Վիճակագրությունից պարզ է դառնում, որ հիշյալ հանցագործությունների ճնշող մեծամասնության դեպքում տուժողն անչափահաս է, իգական սեռի ներկայացուցիչ: Գործերով 8-ի դեպքում տուժողն արական սեռի ներկայացուցիչ է: Նրանցից 5-ն անչափահաս է:

2016թ.-ի ընթացքում ՔՕ 138-142-րդ հոդվածների հատկանիշներով գրանցվել է 118 դեպք, 2015թ-ին՝ 120, 2014թ.-ին՝ 97, 2013թ.-ին՝ 115, իսկ 2012թ.-ին՝ 105: Գործերով ճնշող մեծամասնության դեպքում տուժողներն իգական սեռի ներկայացուցիչներ են, անչափահասներ: Արական սեռի ներկայացուցիչները համեմատաբար քիչ են, միայն 2013թ.-ին է, որ նրանց թիվը համեմատած մյուս տարիների շատ է՝ 15 տուժող, որից 7-ի նկատմամբ անառակաբարո գործողություն է կատարվել, 4-ի նկատմամբ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ