News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան  Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար 5,5 մլն ֆունտ (ավելի քան 7,6 մլն դոլար) կհատկացնի: Այս մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Մեծ Բրիտանիայի Համագործակցության եւ Միացյալ ազգերի հարցերով նախարար Թարիք Ահմադը Լորդերի պալատի նիստում նշել է, որ Միացյալ Թագավորությունը «նախատեսում է 5,5 մլն ֆունտ հատկացնել Վրաստանում ժողովրդավարության կայուն զարգացման համար»:

Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթաժողովում երկու երկրների վարչապետները՝ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ Թերեզա Մեյը,  քննարկել են Միացյալ Թագավորության՝  Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն աջակցելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ