News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը ձեռնպահ կմնա Ուլան Ուդեի դպրոցում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ «անկախ մեկնաբանություններից»: Նշենք, որ դպրոցում 9-րդ դասարանի աշակերտի հարձակման արդյունքում վիրավորվել է երեք յոթերորդ դասարանցի եւ ուսուցչուհին: Այս մասին հայտնում է Kommersant.ru- ն:

  Պեսկովը, պատասխանելով դպրոցականների վրա սոցիալական ցանցերի ազդեցության մասին հարցին, ասել է, որ համացանցի ազատությունը կարող է ինչպես  բարիք, այնպես էլ չարիք բերել:

  «Ուզում եմ ձեզ հիշեցնել մեր նախագահի խոսքերն այն մասին, որ համացանցը բացարձակ ազատ տարածք է եւ համացանցի ազատությունը իհարկե պետք է պահպանվի եւ համացանցը շատ բարիք է բերում: Սակայն չի կարելի աչք փակել նրա վրա, որ համացանցը նաեւ չարիք է բերում, որը մեր կյանքում արտահայտվում է այսքան այլանդակ եւ ողբերգական ձեւով»,— ասել է նա:

Հունվարի 19-ին Ուլան Ուդեի №5 դպրոցում կացինով զինված 9-րդ դասարանցին ներխուժել է 7-րդ դասարան եւ վիրավորել երեք աշակերտի եւ ուսուցչուհուն: Ձերբակալությունից առաջ նա փորձել է ինքնասպան լինել եւ հոսպիտալացվել է: Քննությունը չի բացառում, որ կասկածյալը որոշել է կրկնել դպրոցի վրա հարձակումը, որը հունվարի 16-ին  կատարել էին Պերմի դպրոցի իր հասակակիցները:

Ուլան Ուդե դպրոցի վրա հարձակման արդյունքում չորս մարդ է տուժել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ