News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ-ին անցկացվելու է Հայաստանում։ Իսկ մինչ այդ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կկայանա «WCIT 2018»-ը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 19-21-ն անցկացվող համաժողովին Հայաստանը կմասնակցի պետական մակարդակով եւ ներկայացուցչական կազմով։ Հնդկաստան կմեկնեն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ԻՏՁՄ (UITE) ներկայացուցչությունը, հեռահաղորդակցության օպերատորներ եւ ՏՏ ընկերություններ։

Ոլորտի ներկայացուցիչները խորհրդակցության էին հրավիրվել նախարարություն` քննարկելու համաժողովին մասնակցության ձեւաչափը, նախատեսվող հանդիպումները եւ մասնակցությանը վերաբերող այլ տեխնիկական հարցեր։

«WCIT»-ն ՏՏ ոլորտի խոշորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի 2-3 հազար լիդերներ` շուրջ 100 երկրներից։

ԻՏՁՄ ներկայացուցիչ Ալեքսանդր Եսայանը հայտնեց, որ համաժողովում նախատեսվում են թե՛ հանդիպումներ խոշոր ասոցիացիաների ու ընկերությունների ղեկավարների հետ, թե՛ միասնական տաղավարով ներկայացնել հայկական հաջողակ ՏՏ ընկերությունները։

Այս տարվա մասնակցության փորձը օգտակար կլինի եկող տարի համաժողովի նախապատրաստական աշխատանքներն անցկացնելու համար: Իսկ 2019-ին համաժողովը հյուրընկալելը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապերի ձեռքբերմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ