News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը միջուկային հարձակման սպառնալիքի դեպքում երկրի քաղաքացիներին վտանգի մասին կտեղեկացնի տեքստային հաղորդագրությունների միջոցով, նման համակարգը կգործարկվի «Սառը պատերազմի» ժամանակահատվածում նախազգուշական ազդանշանների ծառայության շահագործման դադարից 25 տարի անց, հաղորդում է Times-ը:

Նախագծի հետ կապված փաստաթղթերում նշվում է, որ համակարգը կարող է օգտագործվել «չհաստատված լուրջ միջադեպերի», մարդկանց կամ շրջակա միջավայրին սպառնացող իրադարձությունների, ինչպես նաեւ ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Բուքինգհեմի համալսարանի անվտանգության մասնագետ Էնթոնի Գլիսը հայտարարել է, որ քաղաքացիներին տեղեկացնելը «անվտանգության ապահովման համար պետության հիմնական գործառույթներից է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ