News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի Մոնրեալում ձնաբքից հետո բնակիչը ձնակույտից մեքենա է ստեղծել եւ «կայանել»  ճամփեզրին:

Նա չի ակնկալել, որ քանդակով  կհետաքրքրվեն ոստիկանության աշխատակիցները, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Կանադացիները հրաշալի հումորի զգացում են ունեն: Անսովոր տեսքով ձնեմարդուն կերտել է 33-ամյա ատաղձագործ Սայմոն Լապրիզը «հրաշալի օրը ստեղծագործորեն նշելու համար»: Ձնամաքրման ժամանակ ճանապարհին կայանելն արգելվում է, հավանաբար, այդ պատճառով է ոստիկանությունը ժամանել ձնե մեքենայի մոտ:

 «Ես ուզում էի ձյան մաքրողներին անակնկալի բերել, բայց չէի սպասում ոստիկանության ժամանմանը եւ առավել եւս վիրուսային հայտնիությանը»,-խոստովանել է Լապրիզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ