News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն մտադիր է ասոցացման մասին համաձայնագիր կնքել Պաղեստինի հետ, հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «Կոմերսանտ․ ռուն»։

«Մենք ուզում ենք հայտնել նախագահ Աբասին, որ ԵՄ-ն ուզում է Պաղեստինի հետ հարաբերություններում ժամանակավոր համաձայնագրից անցնել ասոցացման մասին համաձայնագրի»,- մեջբերում է պարբերականը ֆրանսիացի նախարարին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն նաեւ մտադիր է հաստատել հանձնառությունը մերձավորարեւելյան հակամարտությունը «երկու պետությունների» սկզբունքի հիման վրա կարգավորելուն։ Պարոն Լե Դրիանի կարծիքով՝ այս սկզբունքը խաթարվել է ՝ ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու՝ ԱՄՆ որոշման հետեւանքով։

ԱՄՆ-ն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել անցած տարվա դեկտեմբերի 6-ին։ Այդ որոշումը առաջացրել է արաբական երկրների ղեկավարության բացասական արձագանքը, դրան դեմ են արտահայտվել նաեւ ԱՄՆ դաշնակիցները։ Վաշինգթոնն  արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձեւը, որը դատապարտում է քաղաքի կարգավիճակի ճանաչումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ