News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) եւ 2018թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է գրեթե կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաեւ՝ OTT հավելվածների (Facebook Messenger, WhatsApp, Viber, Zangi եւ այլն) օգտագործման աճով: Այդ հավելվածների միջոցով իրականացված տեսազանգերի քանակը շուրջ 3 անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում՝ մեկ տարի առաջ: 2018-ի տարեսկզբին աննախադեպ մասսայականություն են վայելել սոցիալական ցանցերում իրականացվող ուղիղ հեռարձակումները: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած թրաֆիկի ծավալը մոտ 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Ինտերնետ թրաֆիկի աճին նաեւ նպաստել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես ամանորյա անակնկալ՝ «Viva» սակագնային պլանների բաժանորդներին՝ իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնելու հնարավորության ընձեռումը:

Նախորդ տարվա համեմատ մոտ 9%-ով աճել է նաեւ բջջային սարքերի միջոցով տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը:

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,686,864 կարճ հաղորդագրություն, իսկ 2018 թ. հունվարի 1-ին` 3,469,142: Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,720,272, իսկ 2018-ի հունվարի 1-ին եւս 20,620,881 զանգ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2018թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,156,006 կարճ հաղորդագրություն, գրանցելով մոտ 30% աճ նախորդ տարվա համեմատ եւ 42,341,153 զանգ, կամ մոտ 4% աճ նախորդ տարվա համեմատ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Ամենաշատ