News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վլադիմիր Պուտինի մտքերը, որոնց համաձայն՝ Մավզոլեյը համեմատելի է քրիստոնեական եկեղեցու հետ, իսկ Լենինի մարմինը` սրբերի մասունքների, ուղղափառների շրջանում մեծ աղմուկ են առաջացրել: Գործը հասել է նրան, որ ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսը եկեղեցական համայնքին կոչ է արել մարտի 18-ի ընտրություններում չքվեարկել գործող նախագահի օգտին եւ նույնիսկ ազգային առաջնորդին «խավար» է անվանել, գրում է «ՄԿ»-ն:

Այս մասին ասել է Ռուսաստանի Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի թեմի նախկին փոխերեց եւ ներկայումս Իշիմ քաղաքի (Տյումեն շրջանի) Բոգոյավլենսկու տաճարի վանահայր, եպիսկոպոս Եվտիխին:

Այս մասին նա գրել է «ՎԿոնտակտե»-ի իր էջում: Հունվարի 15-ի գրառման մեջ նա նշել է, որ չի պատրաստվում քվեակել Պուտինի օգտին Պյոտր Տոլիպինի հասցեին նրա տհաճ նկատողությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Պուտինն ասել է, որ կոմունիստական գաղափարախոսությունը նման է քրիստոնեությանը, իսկ կոմունիզմի հիմնադիրների բարոյական օրենսգիրքը՝ «սուբլիմացիա եւ Սստվածաշնչի պարզունակ քաղվածք է»:

Մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը՝ եպիսկոպոսը մեջբերել է Քրիստոսի Լեռնային քարոզից մի հատված այն մասին, որ «եթե այն, ինչ դուք լույս եք կարծում, խավար է, ապա ինչպիսի՞ն է ձեր խավարը»: Նա հայատարել է, որ չի պատրաստվում քվեարկել «խավարի» օգտին եւ որեւէ մեկին խորհուրդ տալ դա անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ