News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Տոկիո, Տիբա, Կանագավա, Սայտամա պրեֆեկտուրաներում ձյան տեղումների հետեւանքով ավելի քան 250 մարդ է տուժել, առնվազն մեկը մահացել է, նշված է հրշեջ պահպանության ծառայության տվյալներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Այսպես՝ Տիբա պրեֆեկտուրայում անցուղու վրա ձյան պատճառով մեքենա է խցանվել, վարորդին, որը փորձել է այն հրել կամ ճանապարհը ձյունից մաքրել, հարվածել է էլեկտրագնացքը:

Տոկիոյում ձյան ծածկույթը գիշերը կազմել է 23 սմ: Ձյան նման տեղումներ այստեղ գրանցվել էին 4 տարի առաջ:

Երեկոյան Տոկիոյի տանսպորտի աշխատանքում լուրջ խափանումներ են եղել: Գնացքների ուշացումների պատճառով շատերը չեն հասցրել վերջին էլեկտրագնացքին: Japan Railways East երկաթուղային ընկերությունը ստիպված էր ուղեւորներին գնացք տրամադրել գիշերելու համար:

Տիբա պրեֆեկտուրայում Նարիտա եւ Տոկիոյի Հանեդա օդանավակայաններում 337 չվերթ է հետաձգվել: Միայն Նարիտայում 9 հազար ուղեւորներ գիշերն անցկացրել են սպասասրահներում:

Չնայած երեքշաբթի առավոտյան ձյունը դադարել է տեղալ, տրանսպորտի խափանումները շարունակվում են: Որոշ դպրոցներում այս պատճառով առաջին դասաժամերը չեն անցկացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ